Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էրդողանը սպառնացել է մաքրել Սիրիայի սահմանամերձ գոտիները քրդական խմբավորումներից

Էրդողանը սպառնացել է մաքրել Սիրիայի սահմանամերձ գոտիները քրդական խմբավորումներից
11.03.2019 | 13:43

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսկենդերուն քաղաքում հանրահավաքի ժամանակ խոստացել է, որ Անկարան կմաքրի Սիրիայի հյուսիսային շրջանները քրդական խմբավորումներից։ Ահաբեկիչների վերահսկողության ներքո գտնվող տարածքն անվտանգ գոտի կդառնա։ «Սիրիայի հյուսիսում մենք հակաաբեկչական միջանցք ստեղծելու հնարավորություն չենք ընձեռի՝ ուղղված մեր երկրի դեմ։ Մենք անվտանգության գոտի կստեղծենք, և մեր սիրիացի եղբայրները կկարողանան իրենց տները վերադառնալ»,-ասել է նա։

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ